Կարևոր իրադարձություններ

Երևանի փորձով Ստեփանակերտում կիրառել են 3D հետիոտնային գծանշումը

01 Օգոստոս, 2019 21:02
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևանի փորձով Ստեփանակերտում կիրառել են 3D հետիոտնային գծանշումը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի փորձով Ստեփանակերտում ներդրված 3D հետիոտնային գծանշմանը:

«Երևանի փորձից ոգեշնչված, Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։ Ու առաջին անցումը ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երևանցիների (առաջին անգամը չէ, որ էդպես է:) )։

Ասում են՝ 3D անցումներով հետաքրքրված են նաև Աբովյանում, մեր մասնագետներից խորհրդատվություն են հարցրել Թբիլիսիի գործընկերները։ Դե իսկ Երևանում դրանք առաջիկայում կավելանան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին