Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻՆ-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհին արհեստական քարաթափում է իրականացրել

01 Օգոստոս, 2019 20:39
ՀՀ ԱԻՆ-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհին արհեստական քարաթափում է իրականացրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը oգոստոսի 1-ին, ժամը 12:39-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 355-րդ կմ-ին հարակից սարալանջում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

«Փրկարարները սահմանազատել են տարածքը և Մեղրիի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ իրականացրել արհեստական քարաթափում (մոտ 7 խմ)»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին