Կարևոր իրադարձություններ

Ջեֆ Բեզոսն Amazon-ի 1,9 մլրդ դոլարի արժեթղթերի փաթեթ է վաճառել

01 Օգոստոս, 2019 20:23
Ջեֆ Բեզոսն Amazon-ի 1,9 մլրդ դոլարի արժեթղթերի փաթեթ է վաճառել

 Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը վաճառել է օն-լայն վաճառքով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերության արժեթղթերի  փաթեթ՝ 1 մլրդ 899 մլն դոլար արժեքով: Այդ մասին ասված է ԱՄՆ արժեթղթերի դաշնային հանձնաժողովի տվյալների բազայում:

Համաձայն փաստաթղթի, Բեզոսը վաճառել է Amazon-ի ավելի քան 900 հազար արժեթուղթ երեք փուլով. 2019 թվականի հուլիսի 29-31-ին՝ մեկ հատը 1,9 հազար դոլարով: 2018 թվականի հոկտեմբերին նա ընկերության թանկարժեք արժեթղթերի վաճառքից վաստակել է 33 մլն դոլար: Գործարարն այժմ ունի Amazon-ի 58,143 մլն արժեթղթերի փաթեթ:         

Բեզոսը 2017 թվականին հայտարարել էր յուրաքանչյուր տարի 1 մլրդ դոլարի արժեթղթերի վաճառքի մասին՝ Blue Origin ընկերության լրացուցիչ ֆինանսավորման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին