Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,56
    7,76

Կարևոր իրադարձություններ

Կապան-Մեղրի ավտոճանապարհից ձորը սահած ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է (տեսանյութ)

01 Օգոստոս, 2019 19:30
Կապան-Մեղրի ավտոճանապարհից ձորը սահած ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է (տեսանյութ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 1-ին, ժամը 15:31-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածի 41-րդ կմ-ին «BMW 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել մոտակա ձորը:

Ավտոմեքենայի ուղևոր, 1976 թ. ծնված Ա.Մ.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին