Կարևոր իրադարձություններ

Հույս ունենք, որ Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը. Փաշինյան

01 Օգոստոս, 2019 18:55
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Հույս ունենք, որ Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը. Փաշինյան

Հույս ունենք, որ Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան եւ Գոգավանը՝ թերբեռնված:

Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ եւ 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն եւ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:

Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը:

Նման որոշումներով նաեւ պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը:

Այս առումով կարեւոր է, որ կառավարությունը գումար է հատկացրել նաեւ Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար: Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաեւ Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է»,–գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին