Կարևոր իրադարձություններ

Բաթում - Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի, նա մահացել է

01 Օգոստոս, 2019 17:34
Բաթում - Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի, նա մահացել է

Վրաստանի Բաթում քաղաքից ոչ հեռու գտնվող Չաքվի բնակավայրի երկաթուղային կայարանում Բաթում – Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է տղամարդու: Վերջինս մահացել է, գրում է apsny.ge-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:

Կայքի տվյալներով՝ զոհը 41-ամյա օտարերկրացի է: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում հետաքննություն է տարվում:

 

Լրահոս

Դիտել ավելին