Կարևոր իրադարձություններ

Եռաբլուրում հերոս տղաների շիրմաքարերի պղծումն աննախադեպ վանդալիզմ է. ԲՀԿ

01 Օգոստոս, 2019 17:23
Հեղինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Եռաբլուրում հերոս տղաների շիրմաքարերի պղծումն աննախադեպ վանդալիզմ է. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայատարարություն է տարածել Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանների պղծման առիթով:

«Հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ էր։ Պղծել են հերոս զինվորների շիրիմները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։

Ապրիլյան պատերազմի օրերին թշնամին սպանեց ու անարգեց հայ զինվորի մարմինը, իսկ այսօր «ներքին թշնամին» պղծում է հերոսների շիրիմները։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է տեղի ունեցած վանդալիզմը և կոչ անում իրավապահներին օպերատիվ բացահայտել տեղի ունեցածն ու օրենքի ողջ խստությամբ պատժել «ներքին դավաճաններին», հատկապես, երբ սա առաջին դեպքը չէր. նախօրեին անհայտ ծագման արարածները պղծել էին ևս մի քանի շիրիմներ:
Սա աննախադեպ անբարոյականություն էր և, եթե շատ արագ չարվեն հետևություններ, ապա ապազգային տարբեր խմբավորումներ շարունակելու են ոտնահարել մեզ համար սուրբ և նվիրական արժեքները։ 

Մենք կիսում ենք այն մեծ վիշտը, որ այսօր նորից վերապրեցին մեր հերոս տղաների հարազատներն ու ողջ հայ ազգը»:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին