Կարևոր իրադարձություններ

Երևանի կենդանաբանական այգին համալրել է իր կենդանացանկը

01 Օգոստոս, 2019 17:02
Հեղինակ՝ Yerevan Zoo
Երևանի կենդանաբանական այգին համալրել է իր կենդանացանկը

Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից հայտնում են, որ այգին համալրել է իր կենդանացանկը.

«Հրաշալի լուր բոլոր կենդանասերների համար
Երևանի կենդանաբանական այգին իր կենդանացանկը համալրել է նոր կենդանիներով. թռչուններ՝ 2 կանաչ փոքր արա (Ara militaris), 2 վարդագույն կակադու գալա (Eolophus roseicapilla), 2 աֆրիկյան մրտիմն (Anas capensis) և սողուններ՝ 3 մադագասկարյան բոա (Acrantophis dumerili) , 2 ճառագայթանախշ սահնօձ (Coelognathus radiatus), 2 ամբոինա կրիա (Cuora amboinensis)
Կենդանիները բերվել են Լեհաստանից՝ Վարշավայի կենդանաբանական այգուց:
Հ.գ. Սիրով տեղեկացնում ենք, որ մինչև տարվա վերջ ԵԿԱ կենդանացանկը կհամալրվի ավելի շատ կենդանիներով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին