Կարևոր իրադարձություններ

Պայթյուն և հրդեհ Տեխասի նավթային ընկերություններից մեկում. այրվածքներ է ստացել 37 մարդ

01 Օգոստոս, 2019 13:36
Պայթյուն և հրդեհ Տեխասի նավթային ընկերություններից մեկում. այրվածքներ է ստացել 37 մարդ

ԱՄՆ Տեխաս նահանգի նավթային ընկերություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ ածխաջրածիններ են վերամշակվում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Տեղի ունեցածի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 37 մարդ:

Ականատեսների պնդմամբ՝ հրդեհի պատճառ է դարձել պայթյունը: Նրանք նաև հայտնել են, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ հարակից տները և պատուհանները ցնցվել են:

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին