Կարևոր իրադարձություններ

Նիկիտա Բելյանկինի սպանության գործով 9 հայերի կալանքի ժամկետը երկարաձգվել է

01 Օգոստոս, 2019 11:30
Նիկիտա Բելյանկինի սպանության գործով 9 հայերի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը 3 ամսով երկարաձգել է հունիսին ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի մահվան պատճառ դարձած ծեծկռտուքի մասնակիցներից 4-ի կալանքի ժամկետը:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ձերբակալվածներ Արթուր Հակոբյանը, Համլետ և Հրանտ Հայրապետյան եղբայրները և գործազուրկ Սերգեյ Խոջայանը կալանքի տակ կմնան մինչև նոյեմբերի 2-ը:

Վոլոկոլամսկի քաղաքային դատարանն իր հերթին բավարարել է գործի մյուս մասնակիցների՝ շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանի, Սուրեն Մարկոսյանի, Ռուդիկ Մանուկյանի և ՀՀ քաղաքացիներ Սահակ Սահակյանի և Նարեկ Ստեփանյանի նկատմամբ համանման միջնորդությունը:

Հայտնի է, որ քրգործով հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հայրապետյանը խոստովանել է իր մեղքը սպանության համար, սակայն թաքնվում է ոստիկանությունից: 

Հայաստանում 40 օր ժամկետով կալանքի տակ է առնվել գործում ներգրավված ևս մեկ անձ՝ Գուրգեն Աղայանը՝ Beer House բարի սեփականատերը, որտեղ և տեղի էր ունեցել կոնֆլիկտը: Նրան Ռուսաստան արտահանձնելու հարցը կորոշվի կալանքի ժամկետներում:

 

Լրահոս

Դիտել ավելին