Կարևոր իրադարձություններ

Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույնների շարքում է

01 Օգոստոս, 2019 11:10
Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույնների շարքում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է: 

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը կրկին լավագույն 10-յակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր: 

Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը: 


 

Լրահոս

Դիտել ավելին