Կարևոր իրադարձություններ

Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր. «Հայաստանի Հանրապետություն»

01 Օգոստոս, 2019 09:16
 Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր. «Հայաստանի Հանրապետություն»

«2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: 

Սպանդանոցների քանակը բավարա՞ր է արդյոք թարմ մսի պահանջարկը բավարարելու համար:

Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նախ տեղեկացանք, որ այո, «հանրապետությունում գործող սպանդանոցների քանակը բավարար է պետպատվերի եւ հանրային սննդի օբյեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար»: 

Ի դեպ, այսօրվանից տեսչական մարմինը սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին