Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի միջուկային անվտանգության գնահատականը 4 առավելագույնից 3.82 է. «Հայաստանի Հանրապետություն»

31 Հուլիս, 2019 09:07
ՀՀ-ի միջուկային անվտանգության գնահատականը 4 առավելագույնից 3.82 է. «Հայաստանի Հանրապետություն»

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների խումբը հունիսին Հայաստանում էր: Հունիսի 17-ին կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության թիմը եզրափակեց 7-օրյա ստուգողական առաքելությունը, որի նպատակն էր քննարկել 2015թ. IRRS առաքելության կողմից տրված առաջարկների եւ խորհուրդների իրականացման ընթացքը: 

Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով եւ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից: 

ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանն ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը առկա մարտահրավերների պայմաններում:

Երկու օր առաջ ստացվել է ընդհանուր նախնական գնահատականը: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում փաստեց. այդ գնահատականը 4 առավելագույնից 3.82 է»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին