Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Սահմանին գազի թանկացումից հետո արդեն 7 ամիս «Գազպրոմ Արմենիայում» պարգևավճար չեն ստացել, 1500-2000 աշխատողների կրճատումը տեղի կունենա սեպտեմբեր–հոկտեմբերին

30 Հուլիս, 2019 08:35
«Փաստ». Սահմանին գազի թանկացումից հետո արդեն 7 ամիս «Գազպրոմ Արմենիայում» պարգևավճար չեն ստացել, 1500-2000 աշխատողների կրճատումը տեղի կունենա սեպտեմբեր–հոկտեմբերին

«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկե­րությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։ 

Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխա­տակիցները մինչև այս տարի եռամսյա­կը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղ­բյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծ­վող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։ Իշխանությունները հայ­տարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաս­տացի սահմանին բարձրացել է 15 Դո­լարով՝ նախկին 150-ի փոխարեն ներ­կայումս այն 165 դոլար է։

Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ըն­կերության ղեկավարությունը աշխատա­կիցներին ներքին կարգով տեղեկացրել է, որ պարգևավճարների բացակայու­թյան մասին չբարձրաձայնեն. մասնավո­րաբար, տարածքային գրասենյակնե­րում այս հանգամանքը բացատրել են այսպես՝ «դե, գազի գինը սահմանին բարձրացավ, երկրում գինը չբարձրա­ցավ, և կոմպենսացիան լինելու է ընկե­րության հաշվին, այդ թվում՝ ձեր պրեմի­աների հաշվին»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին