Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են». Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ կլինեն

30 Հուլիս, 2019 08:27
«Փաստ». Այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են». Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ կլինեն

Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները անցած շաբաթ հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Եկեղեցականները մասնավորա­բար հորդորում են հայրենի իշխանության պատասխանատու մարմին­ներին՝ զերծ մնալ փաստաթղթի վավերացումից։ Այս հայտարարությու­նից հետո որոշակի շրջանակներ ագրեսիվ պահվածք դրսևորեցին ՀԱԵ դեմ։ Ի դեպ, դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի աջակից են համարում, ոմանք նույնիսկ խիստ անձնական նկատառումներով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են», բայց իրենց ծայրահեղականությամբ, անհավասարակշռվածությամբ, ընդհանրապես ամենօրյա պահվածքով ամենա­մեծ վնասն են տալիս Փաշինյանին։ 

Հայ Առաքելական եկեղեցու դեմ նման դրսևորումները նորություն չեն։ Դեռ մոտ 20 օր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ վերոնշյալ շրջանակները հուժկու հարձակումներ են նախապատրաստում Եկեղեցու և Կաթողի­կոսի դեմ, ուղղակի սպասում են հարմար առիթի։ Առիթը եկավ, այն էլ՝ այդ նույն շրջանակների համար չափազանց ցավոտ՝ Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով։ Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են», առաջիկայում մեծածավալ, կազմակերպված նոր հարձակումներ են սպասվում ՀԱԵ ուղղությամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին