Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Արցախի ՀՅԴ–ն նախագահի 4 թեկնածու ու­նի, բայց դեռ չի կենտրոնացել որեւէ մեկի վրա. Արմեն Սարգսյան

30 Հուլիս, 2019 08:25
«Ժողովուրդ». Արցախի ՀՅԴ–ն նախագահի 4 թեկնածու ու­նի, բայց դեռ չի կենտրոնացել որեւէ մեկի վրա. Արմեն Սարգսյան

ՀՅԴ-ականներին անհանգստացնում է այն լարված իրավիճակը, որն այս օրերին առկա է Արցախում։ ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արցախի ՀՅԴ-ականները նպատակ ունեն հանդի­պել նաեւ անձամբ Սամվել Բաբայանի հետ՝ հասկանալու համար նրա պահանջը, ու ամեն ինչ անել երկկողմանի դիրքերը հանդարտեցնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթն այս հար­ցերի շուրջ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմ­բակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում նրանց հանդիպումների պրոցեսը։


– Պարոն Սարգսյան, ՀՅԴ-ն արդյոք որոշե՞լ է մասնակցել Արցախի խորհրդա­րանական ընտրություններին։

– Հաստատ մասնակցելու ենք ընտրու­թյուններին, դեռեւս պաշտոնապես որոշ­ում չկա, թե երբ է լինելու ընտրություննե­րը, բայց մենք 100 տոկոս մասնակցելու ենք։ Եթե քաղաքական կուսակցություն ենք, ուրեմն մասնակցելու ենք։ Մենք հաս­տատ լինելու ենք հաջորդ խորհրդարա­նում, ուղղակի արդեն ընտրություններից հետո կորոշվի, թե քանի տոկոս ենք լինե­լու ԱԺ-ում։ Բնականաբար դեռ շատ ամիսներ կա, չենք կարող այս պահին սո­ցիոլոգիական վերլուծություններ անել։

– Բայց արդյոք արցախցին ցանկանում է Ձեզ տեսնել հաջորդ խորհրդարանում, ժողովրդի տրամադրվածությունը ՀՅԴ-ի նկատմամբ արդեն պարզե՞լ եք։ 

– Ինձ թվում է՝ նորմալ են տրամադր­ված։ Ես կարծում եմ, որ մեզ նորմալ են ընդունում։

– Իսկ որոշում կա՞ նախագահական ընտրությունների մասով, արդյոք թեկնա­ծու ունենալու է ՀՅԴ-ն։

– Մենք փորձում ենք համաձայնեցված ձեւով նախագահ առաջադրել. եթե տար­բեր կուսակցություններ, տարբեր քաղա­քական ուժեր միավորվեն, ապա կփոր­ձենք կոալիցիոն։ Ոչ թե միասնական թեկ­նածու, այլ համաձայնեցված, ու ՀՅԴ-ն իր թեկնածությունն է կազմել ու կառաջադրի միասնական պլատֆորմում, կտեսնենք՝ այդ ամենի շուրջ ինչ համախմբում է լինե­լու, եթե նման բան չլինի, ապա հաստատ կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն առաջադրելու է իր թեկնածուին, որը կարող է լինել ե՛ւ կու­սակցական, ե՛ւ ոչ կուսակցական, բայց առաջադրվելու է «Դաշնակցության» կող­մից։ Մենք մոտավորապես 4 թեկնածու ու­նենք, բայց դեռ չենք կենտրոնացել որեւէ մեկ թեկնածուի վրա։

- Սամվել Բաբայանի թիմակիցների կող­մից տարվող ստորագրահավաքների մա­սով լարվածություն կա։ Ըստ մեր տեղե­կությունների՝ Արցախի ՀՅԴ-ն հանդի­պումներ է նախաձեռնել՝ պարզելու հա­մար, թե ինչ լուծում կարելի է գտնել այդ մթնոլորտը հարթելու համար։ Ի՞նչ ելք է գտել ՀՅԴ-ն՝ այդ հարցի հետ կապված։ 

– Դեռ որոշում չկա, դեռ պետք է այդ ստորագրահավաքները մտնի խորհրդա­րան, այդ օրենքի նախագիծը դեռ չի մտել ԱԺ, իսկ եթե այն մտնի խորհրդարան. բնական է՝ ՀՅԴ-ն կներկայացնի դիրք որոշումը, բայց կան տարբեր կարծիքներ, որոնք տարբեր անձանց կողմից հնչեցվել են, իսկ մեր հիմնական նպատակն այն է՝ ցանկացած օրենքի նախագիծ համապատասխանի Սահմանադրությանը եւ իրավական առումով ճիշտ կլինի։ Իսկ ռեալ կլինի պատասխանել, երբ որ նախագիծը կմտնի Ազգային ժողով։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին