Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու համար հիմք է դարձել այն, որ նա կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում այդպես է ներկայացված

30 Հուլիս, 2019 08:18
«Ժողովուրդ». Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու համար հիմք է դարձել այն, որ նա կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում այդպես է ներկայացված

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել։ Մաս­նավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ եւ ներկայացրել քրեական գործով ապացույցները։ «Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգոր­յանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարեւոր դրվագ է հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը, մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել եւ նիստ է անցկացրել այդ օրը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին