Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

Աղի լճում լողալիս ջրահեղձ է եղել 78-ամյա քաղաքացի. նախնական վարկածով` նա սրտի կաթված է ստացել. Shamshyan.com

29 Հուլիս, 2019 20:18
Աղի լճում լողալիս ջրահեղձ է եղել 78-ամյա քաղաքացի. նախնական վարկածով` նա սրտի կաթված է ստացել. Shamshyan.com

Հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժնին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ՝ 78-ամյա Հուսիկ Մ-ն է, որը լողալիս ջրահեղձ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Հուսիկ Մ-ն լողալիս սրտի կաթված է ստացել։ Ավագ քննիչ Գ.Մղդեսյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին