Կարևոր իրադարձություններ

Գազ չի լինի Երևանի կենտրոնում ու համայնքներից մեկում

28 Հուլիս, 2019 20:09
Գազ չի լինի Երևանի կենտրոնում ու համայնքներից մեկում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ի ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան-Ամիրյան-Մաշտոց-Իսրաելյան-Պարոնյան-Կոնդ-Լեո փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.0-ից մինչև ժամը 12.00-ն՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մի մասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին