Կարևոր իրադարձություններ

Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

28 Հուլիս, 2019 15:50
Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Թբիլիսիի դատարանի որոշմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին կալանավորվել է։ Այս մասին հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»

Նա մեղադրվում է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու մեջ։ Դատարանի որոշումը հայտարարելուց հետո դատական նիստը շարունակվել է փակ ռեժիմով։

Նախօրեին Օքրուաշվիլիին մեղադրել էին պետական հեղաշրջման փորձի մեջ։ Այս գործով անցնում է 17 հոգի։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին վրացական մայրաքաղաքում բողոքի ցույց կազմակերպած ընդդիմասիր կուսակցությունների ակտիվիստները խորհրդարանի շենքը գրոհելու փորձ էին կատարել: Գրոհը կանխելու ժամանակ ոստիկանությունը կիրաոել էր արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ: Անկարգությունների ժամանակ 240 մարդ վիրավորվել էր, այդ թվում` 80 ոստիկան: Մի քանիսը զրկվել էին տեսողությունից: 300-ից ավելին՝ ձերբակալվել:

 

Լրահոս

Դիտել ավելին