Կարևոր իրադարձություններ

Զինկոմները մանրամասն կուսումնասիրեն նորակոչիկների հոգեբանական վիճակը

27 Հուլիս, 2019 17:13
Զինկոմները մանրամասն կուսումնասիրեն նորակոչիկների հոգեբանական վիճակը

ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը բոլոր զինկոմներին ցուցումներ է տվել, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրեն նորակոչիկների հոգեբանական վիճակը:

Այս մասին Ավթանդիլյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով բանակում երբեմն գրանցվող ինքնասպանության դեպքերին:

«Նմանատիպ դեպքեր լինում են նաև քաղաքացիական կյանքում, չնայած մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի զերծ լինենք այդ ամենից»,- նշեց գնդապետը:

Նրա խոսքով՝ զինծառայողների ինքնասպանությունները միշտ չէ, որ բանակի հետ են կապված, ավելի շատ դրանք գալիս են բուհերից, ընտանիքից, սոցիալական վիճակից, սիրելիի հետ հարաբերություններից և այլն:

«Մինչև տղաների զորակոչվելը մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն և եթե ունենան, փորձենք օգնել նրանց գտնելու լուծումներ»,- ասաց գնդապետ Ավթանդիլյանը:

ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատարը նաև շեշտեց, որ բանակում կան հոգեբաններ, ովքեր աշխատում են զինվորների հետ զորամաս մտնելու պահից սկսած:

 

Լրահոս

Դիտել ավելին