Կարևոր իրադարձություններ

Փրկարարները «Սատանի կամրջից» վայր ընկած 16-ամյա քաղաքացուն դուրս են բերել ձորից. նա տեղափոխվել է Գորիսի ԲԿ

27 Հուլիս, 2019 16:25
Փրկարարները «Սատանի կամրջից» վայր ընկած 16-ամյա քաղաքացուն դուրս են բերել ձորից. նա տեղափոխվել է Գորիսի ԲԿ

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ փրկարարները «Սատանի կամրջից» վայր ընկած Գ.Վ.-ի Կ.-ին (ծնված 2003թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Լրահոս

Դիտել ավելին