Կարևոր իրադարձություններ

Կենդանաբանական այգին հրավիրում է միասին անցկացնել Վարդավառի տոնը

25 Հուլիս, 2019 11:56
Հեղինակ՝ Yerevan Zoo
Կենդանաբանական այգին հրավիրում է միասին անցկացնել Վարդավառի տոնը

Երևանի Կենդանաբանական այգին հրավիրում է Վարդավառի տոնը միասին անցկացնել: Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում ասվում է:

«Առջևում է ամռան ամենաուրախ ու գունեղ տոնը՝ Վարդավառը.

Սիրելինե՛ր, ձեր օրն անմոռանալի դարձնելու համար եկեք Երևանի կենդանաբանական այգի՝ նշելու ամռան տապին հովացնող Վարդավառի տոնը:

Առավոտյան ժամը 10:00-ից սպասվում են պղպջակ շոու, մուլտհերոսների մասնակցությամբ ուրախ խաղեր, հետաքրքիր անակնկալներ, վիճակահանություններ, տոնական նվերներ, ինչպես նաև թեմատիկ ցուցադրական կերակրումներ, շատրվանի գործարկում և իհարկե ՋՐՈՑԻԻԻ՜:

Մինչև 16 տարեկանների մուտքը կլինի անվճար, սիրով կսպասենք բոլորին՝ տոնական օրն ավելի գունաշատ դարձնելու»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին