Կարևոր իրադարձություններ

Օսիպյանը խոստացավ անձամբ ձեռնաշղթա հագցնել անօրինական վարորդական վկայական տրամադրող ծառայողներին

24 Հուլիս, 2019 13:39
Օսիպյանը խոստացավ անձամբ ձեռնաշղթա հագցնել անօրինական վարորդական վկայական տրամադրող ծառայողներին

ՀՀ ոստիկանապետ գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը խոստացավ փաստերի առկայության դեպքում անձամբ ձեռնաշղթա հագցնել ոստիկանության այն ծառայողներին, ովքեր անօրինական վարորդական վկայականներ կտրամադրեն:

Այս մասին Օսիպյանն ասաց հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես փաստ չունեմ, բայց ես մեր հայրենիքի սրտացավ բնակիչներից մեկն եմ եղել, և լսել եմ տարբեր խոսակցությունների ժամանակ, որ վարորդական իրավունքները ձեռք են բերվում այլ ճանապարհներով, և մարդչունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ և ղեկին է: Եթե ունեք փաստ, ներկայացրեք, ձեռնաշղթաներն անձամբ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ կփակեմ խցի դուռը նրանց վրա»,- ասաց Օսիպյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին