Կարևոր իրադարձություններ

Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհահատվածը

24 Հուլիս, 2019 13:36
Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար  ճանապարհահատվածը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 24-ին փոխնախարար Բագրատ Բադալյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ  Արագածոտնի մարզում ծանոթացել է շահագործման հանձնված  Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս - Զովասար ավտոճանապարհի 11.32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների որակին:

Ճանապարհատվածի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018 թ. մարտին,  շահագործման է հանձնվել այս տարվա հուլիսին` 1 տարի երաշխիքով: Աշխատանքներն իրականացվել են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գտնվող շուրջ 11.4 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածն  անցնում է  Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար համայնքներով՝  դրանք կապելով Մ1 միջպետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ: Վերականգնված ճանապարհից կօգտվեն նաև Ակունք և Գառնահովիտ համայնքները:

Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է վերանորոգված ճանապարհատվածներում, տեղում ծանոթացել շինաշխատանքների որակին և պատասխանատուների հետ քննարկել վերականգման աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախարարը կարևորել է շահագործումից հետո ճանապարհին խնամքով վերաբերվելու և այն պահպանելու անհրաժեշտությունը:

Նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ոսկեթաս համայնքում, որտեղ նույնպես ծանոթացել է ավարտված աշխատանքներին: Փոխնախարար Բագրատ Բադալյանի տեղեկացմամբ՝  Ոսկեթասի  դպրոցի մոտով անցնող ճանապարհահատվածի վրա ձեռնարկվել են երթևեկության անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ: Դպրոցի ղեկավարությունն  իր գոհունակությունն է արտահայտել ճանապարհի որակի կապակցությամբ:

Ընդհանուր առմամբ, Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս - Զովասար վերականգնված ճանապարհատվածում իրականացվել են  հողային պաստառի,  ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, իջատեղերի և մուտքերի, կողնակների կառուցման  աշխատանքներ, ճանապարհային նշանների և անվտանգության էլեմենտների տեղադրում, գծանշում, գյուղտեխնիկայի անցումների կառուցում 4 տեղում: Կարմրաշեն և Ոսկեթաս համայնքներում փոխարինվել են գոյություն ունեցող քայքայված խմելու ջրագծերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին