Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Մովսեսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. Czech Open 2019

24 Հուլիս, 2019 11:57
Սերգեյ Մովսեսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. Czech Open 2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը, որը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, առայժմ միայն հաղթանակներ է գրանցել: Հինգերորդ տուրում Մովսեսյանը հաղթել է հունգարացի Գաբոր Նագիին: 5 հնարավորից 5 միավորով այժմ Մովսեսյանը միանձնյա առաջատարն է: Այսօր նա կմրցի չեխ Վիկտոր Լազնիչկայի հետ, ով հետ է մնում մեր շախմատիստից կես միավորով: Ի դեպ, Լազնիչկան միակ շախմատիստն է, ով այս մրցաշարում Մովսեսյանից բարձր վարկանիշ ունի:

Մրցաշարն անցկացվում է մի քանի խմբերով, մասնակցում են մի քանի հարյուր շախմատիստներ աշխարհի 52 երկրներից:

 

Լրահոս

Դիտել ավելին