Կարևոր իրադարձություններ

Մարկ Էսպերը ստանձնեց Պենտագոնի ղեկավարումը

24 Հուլիս, 2019 11:40
Մարկ Էսպերը ստանձնեց Պենտագոնի ղեկավարումը

Մարկ Էսպերը պաշտոնապես դարձավ Միացյալ նահանգների պաշտպանության նոր նախարար: Երդման արարողությունը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Նրա թեկնածությունը նախօրեին հաստատել էր Սենատը:

Այսպիսով՝ Պենտագոնը կես տարվա դադարից հետո կունենա նոր ղեկավար: Էսպերը ծառայել է բանակում 1986-2007թթ-ին, մասնակցել է Պարսից ծոցի պատերազին: Զինվորական ծառայությունը թողնելուց հետո Էսպերն աշխատել է կոմերցիոն կառույցներում, զբաղվել ռազմական ընկերությունների լոբբինգով: Հունիսից նշանակվել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար:

 
 

Լրահոս

Դիտել ավելին