Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է

24 Հուլիս, 2019 11:36
Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում ամփոփ տվյալներ է ներկայացրել ոստիկանության գործունեության մասին.

«Կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով: 2018 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 11243 դեպք, 2019 թվականի 6 ամիսների ընթացքում՝ 12250, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների աճով՝ 1200 դեպքով»,-ասաց Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ դեպքերի բացահայտման աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին