Հուլիսի 24-ին, ժամը 02։10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Արեշի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տուրիստական ավտոբուս։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուռնազյան փողոցում` Գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում: