Կարևոր իրադարձություններ

Նոր Խարբերդում խանութ է այրվել

24 Հուլիս, 2019 10:31
Նոր Խարբերդում խանութ է այրվել

Հուլիսի 24-ին` ժամը 01:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում այրվում է խանութ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:25-ին, մարվել` 02:51-ին: Պարզվել է, որ Ա.Զ.-ին պատկանող խանութում այրվել են տնտեսական իրեր (3 խ.մ), օդորակիչ` ամբողջությամբ, ինչպես նաև մասամբ փլուզվել է խանութի միջնապատը (15 քմ). առկա է մյուս հատվածի (20 քմ) փլուզման վտանգ: Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին