Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Վառելափայտային «կրքեր» Լոռիում. այստեղ ևս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառա­հատումների քրեականացման հետ. «Փաստ»

24 Հուլիս, 2019 08:18
Վառելափայտային «կրքեր» Լոռիում. այստեղ ևս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառա­հատումների քրեականացման հետ. «Փաստ»

Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղե­րում ևս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառա­հատումների քրեականացման փաստի հետ։ Խնդիրն առավել ակ­տուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաև ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտ­վելն է։ Դեռևս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով, դժգոհությունները գնալով շատանում են։ Միևնույն ժամանակ մարզում բա­վական խիստ վերահսկողություն է սահմանված : Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առևտրով զբաղվողները կա՛մ լքել են գյուղերի տարածքները, կա՛մ ուղղակի անտառում դեռևս չեն երևում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատելուց։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին