Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են. Shamshyan.com

23 Հուլիս, 2019 23:34
Ազգային ժողովի փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են. Shamshyan.com

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, կահույքի խանութն այրելու սպառնալիքներ։

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ սպառնալիքներ հնչեցնող անձինք են Արմավիր քաղաքի բնակիչներ Հակոբ Թ.-ն և Մամիկոն Թ-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ահազանգող Վ. Նարիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն է, իսկ Հակոբ Թ-ն և Մամիկոն Թ-ն հայր ու որդի են։

 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին