Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

23 Հուլիս, 2019 21:51
Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համակարգի արդյունավետության բարձրացմանն ու կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային ծրագրերին,սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։

Սուրեն Պապիկյանը կարևորել է ոլորտի արդիականացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը և նշել, որ նախորդ հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները կարգավորելու նպատակով ձեռնարկված համատեղ քայլերը գործուն ազդեցություն են թողել այդ գործընթացի վրա։

 

«Ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված վարկային միջոցներին զուգահեռ մեր կառավարությունը նպատակ ունի ներդնել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել բազմաթիվ համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված հրատապ խնդիրներ», - ասել է նախարարը և հույս հայտնել, որ «Վեոլիա» ընկերությունն ակտիվ ներգրավվածություն կդրսևորի այս հարցում։

Իր հերթին Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել, որ ձեռքբերված նոր պայմանավորվածությունները և մոտեցումների հստակեցումը կվերականգնեն փոխվստահության մթնոլորտը և երկկողմ համագործակցության նոր ձևաչափի մեկնարկ կհանդիսանան, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանի վերագործակման հնարավորություններին։ Ընդգծելով խնդրի լուծման հրատապությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանը կդառնա խոշոր մաքրման կայանների առաջնեկը, և նրա գործարկման ու շահագործման հաջող փորձը լավ հնարավորություններ կստեղծի հանրապետության այլ տարածքներում ևս մաքրման կայաններ կառուցելու համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին