Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում մահացել է Ռոբերտ Մորգենթաուն՝ Հենրի Մորգենթաուի թոռը

23 Հուլիս, 2019 21:48
ԱՄՆ-ում մահացել է Ռոբերտ Մորգենթաուն՝ Հենրի Մորգենթաուի թոռը

Նյու Յորքում 99 տարեկան հասակում՝ հարյուրամյա հոբելյանից 10 օր առաջ, մահացել է ամերկացի պետական գործիչ, իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

Նրա պապը՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն (1913-1916), Առաջին աշխարհամարտի տարիներին ակտիվորեն պայքարում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

«Իրենց պատմության ողջ ընթացքում հայերը մեծ քաջություն են ցուցաբերել՝ զավթիչներին դիմագրավելու համար՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի ինքնապաշտպանությունը և, իհարկե, հայերի պատմական հերոսամարտը Մուսա լեռում: Այդ բոլորն արտահայտում են հպարտ, հոգով անպարտելի ժողովրդի վճռականությունը, որը մտադիր չէր հրաժարվել իր հավատից և անհատականությունից», - Ռոբերտ Մորգենթաուի ելույթից հատված է մեջբերվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում:

 

Ռոբերտ Մորգենթաուն ծնվել է 1919 թվականի հուլիսի 31-ին Նյու Յորքում: 1961-ին նախագահ Ջոն Քենեդին նրան նշանակել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի պաշտոնում: 1974-ին առաջին անգամ ընտրվել է Մանհեթենի շրջանային դատախազ: 2009-ին նա հայտարարել էր, որ այլև չի պայքարի 10-րդ անգամ այդ պաշտոնը զբաղեցնելու համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին