Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522
    530

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

23 Հուլիս, 2019 21:31
Բացահայտվել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել։ 

Նախնական տվյալներով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես, 2014 թվականին համայնքին պատկանող արոտավայրերից 9,91 հեկտար հողատարածք 410,130 դրամով աճուրդով վաճառել է որդուն։ Վերջինս այդ հողատարածքը մեկ տարի անց, անհամեմատ թանկ՝ 147,300,838 դրամով, վաճառել է տարածքում գործող խոշոր ընկերություններից մեկին՝ համայնքին էական վնաս պատճառելով։ Դեպքի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Քրեական գործի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է պետությանը պատճառած վնասից 50․000․000 դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ոստկանությունից։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին