Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի առաջին խաղում

23 Հուլիս, 2019 21:10
«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի առաջին խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ»-ին:

Մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով: Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ» ակումբը բավականին լուրջ պաշտպանվում էր՝ շեշտը դնելով հակագրոհների վրա: Սակայն «Արարատ-Արմենիա»-ի խաղում շատ էր խոտանը և ֆուտբոլիստները մեկը մեկի դեմ պայքարում կորցնում էին գնդակը: Հադիպման 33-րդ րոպեին «Լինկոլն Ռեդ»-ի սխալից օգտվեց և «Արարատ-Արմենիա»-ն արագ հակագրոհով առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն: Առաջին կեսի ավելացված երկրորդ րոպեին հայկական ակումբը խփեց նաև երկրորդ գոլը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և գոլ խփեց Կասե Ալպոնս Կոդջոն: Թիմերի հանգստի գնացին «Արարատ-Արմենիա»-ի երկու գնդակի առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկը շատ հաջող ստացվեց հայկական ակումբի համար, քանի որ «Լինկոլն Ռեդ»-ը մնաց 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ ստացավ Պերեսը:  «Արարատ-Արմենիա»-ն տիրում էր նախաձեռնությանը և կարողանում էր վերահսկել խաղը: Սակայն մրցակցի դարպսը երրորդ գնդակն ուղարկել չէր ստացվում: Ի վերջո «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց 2:0 հաշվով: 

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին արդեն Ջիբրալթարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին