Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

 

Վերջին մեկուկես տարում առաջնագծում իրավիճակը կայուն է. ՊՆ մամուլի խոսնակ

23 Հուլիս, 2019 19:50
Վերջին մեկուկես տարում առաջնագծում իրավիճակը կայուն է. ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է: Այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ կամ Թուրքիայի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվություն կամ դրա ներկայացում»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ իրավիճակի կայունացման տարբեր պատճառներ կարող են լինել` սկսած ինժեներական աշխատանքների իրականացումից մինչև երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին