Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ նախագահը հյուրընկալել է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորած պատվիրակությանը

23 Հուլիս, 2019 19:47
ՀՀ նախագահը հյուրընկալել է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվիրակությանը՝ կազմակերպության հիմնադիր նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը նախագահին են ներկայացվել «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականցվող և առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ եթե գործունեության առաջին տարիներին հիմնադրամի ծրագրերն ուղղված էին զուտ տեսողության վերականգնմանը, ապա վերջին տարիներին շեշտը դրվում է կուրության կանխարգելման վրա, հատկապես, ծրագրեր են իրականացվում մանկական կուրության կանխարգելման ուղղությամբ: Բացի այդ, կարևորվում է նաև կրթական ծրագրերի իրականացումը, որոնք ընդգրկում են ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Հայաստանում իրականացրած աշխատանքների և ծրագրերը շարունակելու, ինչպես նաև ակնաբուժության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության համար: «Հպարտ եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցները համագործակցում են Հայաստանի իրենց գործընկերների հետ, կիսում փորձն ու գիտելիքները»,- նշել է նախագահը ՝ հաջողություն մաղթելով նրանց հետագա ձեռնարկումներում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին