Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

23 Հուլիս, 2019 19:43
ԱԳՆ մամուլի խոսնակը վերահաստատում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետությունն Արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:Այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Գործընթացի կարգավորման առումով մեր սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումներն ամրագրված են Կառավարության փաստաթղթում, որը բաց է, և որտեղ հստակ բոլոր տարրերն ամրագրված են, և մեր բոլոր հայտարարությունները հիմնված են այդ տարրերում ընդգրկված շրջանակի մեջ: Այն է` հիմնախնդրի կարգավորում բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա` մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի:

Մենք ներկայացրել ենք, որ մեզ համար առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են, և նաև որպես հակամարտության հիմնական կողմ, Արցախը պետք է ներգրավվածություն և որոշիչ ձայն ունենա տևական և իրական խաղաղ կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը նշել է, որ Ադրբեջանի կողմից հայատյացության ու առաջնագծում իրավիճակը լարված պահելու պարագայում հնարավոր չէ զուգահեռ արդյունավետ բանակցություններ վարել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին