Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Փորձագետներն ընտրել են տասնամյակի լավագույն ֆիլմը

23 Հուլիս, 2019 19:40
Փորձագետներն ընտրել են տասնամյակի լավագույն ֆիլմը

Կինոարտադրության ոլորտին անդրադարձող IndieWire պարբերականի հեղինակները հրապարակել են տասնամյակի գլխավոր ֆիլմերի թոփ-100 աղյուսակը, որում առաջատարի դիրքն զբաղեցրել է Բարրի Ջենքինսի «Լուսնի լույս» ժապավենը:

 

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, «Օսկարի» եռակի դափնեկիր կինոնկարը, փորձագետների կարծիքով, զգալի ազդեցություն է ունեցել ամերիկյան կինոարտադրության վրա:

Երկրորդ տեղում է հայտնվել Ջոնաթան Գլեյզերի «Մաշկի մեջ» ֆիլմը (2013), որտեղ գլխավոր դերը մարմնավորում է Սքարլեթ Յոհանսոնը: Ֆիլմը պատմում է այլմոլորակային կնոջ մասին, որը որսում է երկրային տղամարդկանց:

Առաջատար եռյակը եզրափակել է Աբաս Քիառոստամիի «Կրկնօրինակը հավատարիմ է» ֆիլմը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին