Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

 

Գորիսում քննարկվել է Հակակոռոպցիոն ռազմավարության նախագիծը

23 Հուլիս, 2019 18:34
Գորիսում քննարկվել է Հակակոռոպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մի շարք այլ ՀԿ-ների՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ ևս Երևանում և Գյումրիում նման ձևաչափով քննարկումներ է կազմակերպել, իսկ առաջիկայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են նախատեսվում նաև Մարտունիում, Գավառում, Վանաձորում և Արմավիրում:

 

Փոխնախարար Սրբուհի Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին