Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525
    533

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Արմավիրի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

23 Հուլիս, 2019 18:14
 Արմավիրի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Հուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, զննել են Լերմոնտովի 1-ին նրբանցքի բնակիչ, 63-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասը:

Ոստիկանությունից  հայտնում են, որ հայտնաբերվել է մշակումն արգելված, թմրամիջոց պարունակող կանեփի հինգ բույս, իսկ տան հետնամասում հայտնաբերվել են ալյումինե եւ ապակյա տարաներ, որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով մոտ 23 գրամ կանեփանման զանգված:

Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է աճեցրել իր համար, չորացված զանգվածը նույնպես իրենն են, պատրաստել է իր աճեցրած բույսերից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին