Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

2019-2023թթ. ոչխարաբույծների համար կենդանիների գինը կէժանանա

23 Հուլիս, 2019 17:13
2019-2023թթ. ոչխարաբույծների համար կենդանիների գինը կէժանանա

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության նոր ծրագիր է մշակել: Ինչպես տեղեկացնում է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, կառավարության ծրագրի ընդունման անհրաժեշ­տու­թյունը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազ­մավարա­կան նշանակությամբ և զարգացմամբ, հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցա­նիշների բարելավման, ճյուղի վարման ինտենսիվացման, ինչպես նաև արտաքին շուկայում մրցակցային դիրքի կայունացման և կենդանի ոչխարի և/կամ ոչխարամսի և այծի պանրի արտա­հանման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ։

Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պարենային հաշվեկշռի տվյալների հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ ճյուղն ունի արտահանման մեծ ներուժ։

«Հարկ է նշել, որ վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա ոչխարի միս: Միայն 2019 թվականին (մայիսի 31-ի դրությամբ), ըստ օպերատիվ տվյալների հանրապետությու­նից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետու­թյունը, Արաբա­կան Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցա­նիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար»,- նշված է նախագծում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին