Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ուղղաթիռով Իջևան չի մեկնել. այն վերջին անգամ նախագահն է օգտագործել. «Armtimes.com»

23 Հուլիս, 2019 16:57
Վարչապետն ուղղաթիռով Իջևան չի մեկնել. այն վերջին անգամ նախագահն է օգտագործել. «Armtimes.com»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջևան գնալիս նա ուղղաթիռով չի եղել։ Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով է գնացել: 

Իսկ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը՝ երկու օր առաջ՝ հուլիսի 21-ին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին