Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մրցումներին

23 Հուլիս, 2019 16:42
ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մրցումներին

Օգոստոսի 3-ից 17-ը «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք  «Վարպետ-զինագործ» եւ «Անվտանգ միջավայր» մրցումներին եւ դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցելու են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» եւ «Կարգապահության պահապան», Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք «Ռազմաբժշկական էստաֆետ», Բելառուսի Հանրապետությունում կայանալիք «Դիպուկահարի բնագիծ», Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետ» եւ «Վստահ ընդունում», Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք «Ճանապարհային պարեկ» մրցումներին եւ դրանց նախապատրաստական փուլերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին