Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինված ուժերը 6 ամսում առնվազն 20 զինծառայող են կորցրել

23 Հուլիս, 2019 16:19
Ադրբեջանի զինված ուժերը 6 ամսում առնվազն 20 զինծառայող են կորցրել

Այս տարվա սկզբից մինչև հունիսի վերջ Ադրբեջանի զինված ուժերում մահացել է առնվազն 20 զինծառայող։ Առնազն 12 զինծառայող էլ վիրավորվել է։ Այս կորուստների մի մասի վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները լռել են՝ կոծկելով տեղեկությունները։ Մեծ է հավանականությունը, որ կորուստների թիվն էլ ավելի մեծ է, սակայն այդ կորուստների մասին հայտնի չի դարձել այլընտրանքային աղբյուրներից։ Ամփոփ տվյալները հրապարակել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքը։ Մահացածների մասով տվյալները համընկնում են նաև հայկական Razm.info կայքի ունեցած տվյալների հետ։

Մահվան 20 դեպքերի կեսը եղել են մարտական պայմաններում։ Մասնավորապես, նրանցից 5-ի դեպքում ադրբեջանական կողմը հայտնել է, որ սպանությունները հայկական դիրքերից արձակված կրակոցների հետևանք են։ Հայկական կողմը, սակայն, հիմնականում հերքել է այս հայտարարությունները։

Մարտական պայմաններում մահացած մյուս 5  զինծառայողներից 4-ի մահը կապվում է ականների և այլ պայթուցիկ իրերի պայթյունների հետ։ Եվս մեկը մահացել է սահմանախախտների հետ փոխհրաձգության ժամանակ (Իրանի սահմանին)։

Ոչ մարտական կորուստները եղել են հետևյալ պատճառներով․

  • 1 զինծառայող՝ հիվանդության պատճառով,
  • 2 զինծառայող՝ դժբախտ պատահարից (ցրտահարությունից),
  • 2 զինծառայող՝ ավտովթարի հետևանքով,
  • 1 զինծառայող ինքնասպանություն է գործել,
  • 4 զինծառայողի մահվան հանգամանքներն անհայտ են։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին