Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 4 երեխա

23 Հուլիս, 2019 15:46
Ռուսաստանում վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 4 երեխա

Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում տեղակայված վրանային ճամբարում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 4-ի, բոլորը երեխաներ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Խաբարովսկի շրջանի ղեկավար Նադեժդա Տոմչենկոյին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին: Նշվում է, որ հրդեհի պահին մահացել է ճամբարում գտնվող մի 11 ամյա աղջնակ: Ավելի ուշ մահացել են վերակենդանացման բաժանմունք տեղափոխված ևս երկու աղջիկներ: Բուժհաստատություն տեղափոխվելուց հետո երեխաները կոմայի մեջ էին հայտնվել: Մահացած չորրորդ երեխան տղա է, ով նույնպես տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:

Բուժհաստատություն են տեղափոխվել ևս երկու տղաներ: Բժիշկները նրանց վիճակը գնահատել են բավարար: Հրդեհի պահին ճամբարում 7-15 տարեկան 189 երեխա է եղել:

Հաղորդվում է, որ հրդեհի բռնկման պահին դաստիարակները փորձել են այն ինքնուրույն մեկուսացնել և բավական ուշ են ահազանգել հրշեջ-փրկարարական ծառայությանը:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը ջեռուցման համակարգի անսարքության հետևանք է եղել: Առկա 26 վրաններից 20-ն ամբողջությամբ այրվել են:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ ճամբարը, որտեղ դեպքը տեղի է ունեցել՝ անօրինական է և իշխանությանը հայտնի չի եղել դրա գոյության մասին:

Ներկայում ճամբարի տերերը ձերբակալված են: Քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ մահ պատճառելու, պահանջների անհամապատասխանության,  անփութության հոդվածներով:

Հուլիսի 24-ին Խաբարովսկում եռօրյա սուգ է հայտարարվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին