Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523
    531

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

Դատարանը երկարացրել է Խաչատրյան քույրերի խափանման միջոցը

23 Հուլիս, 2019 15:32
Դատարանը երկարացրել է Խաչատրյան քույրերի խափանման միջոցը

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարացրել է Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով: Նրանք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են դատարանի մամուլի ծառայությունում:

«Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ երկարացվեց մեղադրյալ Քրեստինա, Անգելինա Խաչատրյան քույրերի նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 28-ը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը: Ավելի վաղ դատարանը համանման վճիռ էր կայացրել Մարիա Խաչատրյանի նկատմամբ, որը սպանության պահին եղել է անչափահաս: Բոլոր երեքը չեն կարողանա հեռանալ իրենց տնից առանց քննիչի թույլտվության:

Քույրերին մեղադրանք է առաջադրվել վերջնական խմբագրմամբ. նրանց մեղսագրվում է սպանություն՝ կատարված նախնական համաձայնությամբ: Ըստ որում մեղադրանքի մեջ հետաքննությունը նշում է, որ քույրերի գործողությունը հրահրվել է տուժող Միխայիլ Խաչատրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողությունները կատարել են հոր կողմից շատ տարիներ շարունակվող բռնությունից անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին