Կարևոր իրադարձություններ

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները. «Armtimes.com»

23 Հուլիս, 2019 14:23
Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները. «Armtimes.com»

Armtimes.com-ի տեղեկություններով, իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Հիշեցնենք, ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թ-ը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

Ի դեպ, մամուլն օրերս գրել էր, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար:

Հիշեցնենք, մամուլում բազմիցս գրվել է, որ նախարար աշխատած տարիներին  Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ: Ինչ վերաբերում է Թովմասյանի խորհրդարանական շրջանին՝ այս դեպքում էլ նա կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել:

ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին նա ոչ միայն իր մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել կամ պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ, այլ նաեւ այլ չարաշահումներ է թույլ տվել:

 

Լրահոս

Դիտել ավելին