Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Գյումրիում տեղի ունեցած նռնակի պայթյունից աղբատարի վարորդը կորցրել է ձեռքի մատները. Factor.am

23 Հուլիս, 2019 13:40
Գյումրիում տեղի ունեցած  նռնակի պայթյունից աղբատարի վարորդը կորցրել է ձեռքի մատները. Factor.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նախօրեին Գյումրիում տեղի էր ունեցել նռնակի պայթյուն։ Ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ ժամը 23-ի սահմաններում իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով Կոշտոյան փողոցի աղբը հավաքելու ժամանակ, աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ։

Բեռնատարի վարորդը 44-ամյա Արմեն Խանոյանն է, որը 2014թ-ից  աշխատում է Գյումրու կոմունալ ծառայությությում՝  աղբատարի վարորդ՝, դեպքն էլ տեղի է ունեցել աշխատանքային պարտականությունները կատարելիս։

Factor.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը նշեց, որ դեպքը կարելի է անզգուշություն որակել, քանի որ վարորդը չի իմացել, որ նռնակ է։ «Դե չի գիտակցել, որ նռնակ է, միայն ձողն է եղել, որը ամեն մարդ չգիտի, որ կարող է պայթել։ Վերցրել է ձեռքի մեջ՝ չգիտակցելով, որ պայթուցիկ է, ձեռքի մեջ բացվել է։ Մանրամասներին չեմ տիրապետում, նախաքննությունը ցույց կտա։ Ձեռքի մեջ է պայթյունը տեղի ունեցել։ 

Վիրահատել են , երկու մատը հեռացրել են, հնարավոր չի եղել փրկել արդյունքում, հիմա իր վիճակը լավ է, բուժման ընթացքի մեջ է»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։ Նա նաեւ հավաստիացրեց, որ աղբատարի վարորդը գիշերային  ժամին աշխատել է  իր ցանկությամբ, քանի որ անձնական խնդիրների պատճառով ցերեկը չի կարողացել աշխատել։




Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին